ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

«Նուռը» եկավ մեր բակը

«Նուռը» եկավ մեր բակը
15.05.2015 | 00:57

Ոչ անհայտ, «կարկառուն» քաղաքական գործիչ Արամ Հարությունյանը վերջապես լցրեց ընդդիմության դատարկ մնացած «սուրբ տեղը» և ավետիսեց ի ծագս հայոց, որ դիմում է օտարերկրյա դեսպաններին` առ այն, որ Գագիկ Ծառուկյանին հանել են «խաղից» հակասահմանադրաբար, ու այդ մասին ինքը մի՜ քիչ մոռացել էր, բայց քանի որ սահմանադրական բարեփոխումների ֆոնին հիշողության պայծառացում է ունեցել, փորձում է անձամբ` իր «սուրբ» ձեռքերով պաշտպանել բազկամարտի չեմպիոն Ծառուկյանին` օտարերկրյա դեսպանների ձեռամբ` դիմելով նրանց, խնդրելով, որ կանխեն «հակասահմանադրությունը»:
Հայտնի մարդկանց կողմից «կախարդական փայտիկով» ղեկավարվող պարոն «Նուռը», այս անգամ դիմելով օտարերկրյա դեսպաններին` Ծառուկյանի «հարցով» (ի դեպ, նա առնվազն պետք է ունենա նաև Ծառուկյանի «դաբրոն», ինչին խիստ կասկածում ենք), ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում այս անգամ, մանավանդ երբ ասում է, որ դիմելու է ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին:
Իսկ մենք ահա կասկածում ենք, որ բանը կհասնի ԲՀԿ-ին «դիմելուն»:
ա) ԲՀԿ-ն առնվազն պիտի ասի նրան` «բավ սիրեցինք, մնաս բարյավ», ինչպես օրերս ասաց ՀԱԿ-ին և նրա ներկայացուցչին` խնդրելով վերջինիս հաշիվ-ֆակտուրա ներկայացնել, թե ինչ է «կերել», «ումով է կերել», որ դեռ գոյատևում է:
բ) Գագիկ Ծառուկյանը ¥կարծում ենք` նաև Հովիկ Աբրահամյանը, ում անվան հետ անմիջապես կապում են «Նուռ»-ի գոյությունը¤ կասի վերջինիս` «ինչ ախմախ կոմպոզիտոր ես, Սալիերի», իմա` քո այս ռեժիսուրան բանի պետք չէ, քանզի այս անգամվա ռեժիսորի ականջներն ահավոր «ուժեղ» են երևում:
գ) Եվ վերջապես, «Նուռ»-ի առաջ քաշած խնդրին, թե «Սերժ Սարգսյանի ելույթը` հնչած ՀՀԿ խորհրդի նիստում, հակասահմանադրական էր», խիստ սպառիչ պատասխան է տվել Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ, Արամ Հարությունյանի իսկական «բոսի» հավերժ թշնամի Դավիթ Շահնազարյանը` ասելով. «Այդ ելույթը ոչ մի դեպքում հակասահմանադրական չէր»:
Ի դեպ, կարծում ենք` պարոն «Նուռը» գիտե, որ Դավիթ Շահնազարյանն այնքան էլ պատահական, հայաստանյան օտարերկրյա դեսպաններին «օտար» մեկը չէ:
Ավելին, ինքը ևս հատուկ հարցերով դեսպան է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ